Լրահոս
Միջազգային
11:24
21.03.26
323

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ. դրանցից մեկն ընկել է մանկապարտեզի մոտակայքում

Img default alt hy

Առավոտյան Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ. դրանցից մեկն ընկել է մանկապարտեզի մոտակայքում։

Իսրայելի կենտրոնական շրջանի (Գուշ Դան) ուղղությամբ կասետային մարտագլխիկով բալիստիկ հրթիռի արձակման հետևանքով Ռիշոն լե Ցիոն քաղաքում վնասվել է երեք օբյեկտ, հայտնում են փրկարար ծառայությունները:

Հարվածը տեղի է ունեցել այն թաղամասում, որտեղ գտնվում է նախադպրոցական հաստատություն: Բեկորները զգալի վնաս են հասցրել շենքին, սակայն հրթիռի ուղիղ հարված չի արձանագրվել:

«Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռի քաշը գնահատվում է մոտ 180 կիլոգրամ: