Լրահոս
Միջազգային
17:18
07.03.26
104

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի խոշոր կորուստների մասին՝ ԱՄԷ-ի բազային և Հինգերորդ նավատորմին հասցված հարվածների հետևանքով

Img default alt hy

ԱՄՆ բանակը մեծ կորուստներ է կրել ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան «Ալ-Դաֆրա» բազային և Մերձավոր Արևելքում ՌԾՈւ Հինգերորդ նավատորմին Իրանի հասցրած հարվածների հետևանքով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում ամերիկյան բազաների դեմ իրականացված հզոր հարձակումների շարունակությամբ՝ ագրեսոր բանակի մեծ թվով զինվորներ և հրամանատարներ սպանվել ու վիրավորվել են, նաև զգալի վնաս է հասցվել ենթակառուցվածքներին ու ռեսուրսներին»,- հայտարարությունը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ 

Պնդվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, իսկ ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» բազայում սպանվել և վիրավորվել է մոտ 200 ամերիկացի զինծառայող։