Լրահոս
Միջազգային
22:46
08.03.26
737

Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել

Img default alt hy

Խամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին:

Նա անուն չի նշել, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ երկիրը կարող է գլխավորել զոհված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան:

«Ձայների մեծամասնությամբ ընտրվել է մարդ, ով կշարունակի իմամ Խոմեյնիի և նահատակ իմամ Խամենեիի ուղին։ Խամենեիի անունը կապրի հավերժ։ Քվեարկությունն ավարտված է, արդյունքները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,- գործակալությունը մեջբերել է Էշքվարիի խոսքերը։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Այժմ իսլամական հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր առաջնորդող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին։

Այս շաբաթ NYT թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ զոհված այաթոլլայի իրավահաջորդի նշանակումը հետաձգվել է. Թեհրանում վախենում են նրա որդու՝ Մոջթաբա Խամենեիի կյանքի համար այն հաղորդագրություններից հետո, թե նա կարող է գլխավորել երկիրը։