Լրահոս
Միջազգային
19:23
09.03.26
151

Իրանի դեմ պատերազմի նոր փուլ է սկսվել. ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածում են Թեհրանի նավթին ու գազին

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի տասներորդ օրը Իսրայելի թիրախում հիմնականում Իրանի նավթային ենթակառուցվածքներն են: Իր նավթապահեստներին թիրախավորմանը ի պատասխան՝ Թեհրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի նավթապահեստներին: «Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը չդադարեցնեն իրենց գործողությունները, ապա նավթի այսօրվա գինը «բոլորի համար ծաղիկներ կթվա»,- հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը: Նավթի համաշխարհային գինը կտրուկ աճել է մոտ 26-30%-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը։