Լրահոս
Միջազգային
00:05
27.03.26
553

Իրանի դեմ ագրեսիան սկսվել է նախնական պայմանավորվածություններից հետո. Լավրով

Img default alt hy

Բանակցությունների ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի կրկնակի հարձակումը, որը սկսվել է փետրվարի 28-ին, չի կարող հարցեր չառաջացնել ամերիկյան կողմից գործընթացը վարող բանակցողների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, կարծում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդ որում, արդեն երկրորդ անգամն անընդմեջ այս երկրի դեմ ագրեսիան սկսվում է բանակցությունների թեժ պահին: Այդ մասին բոլորն են խոսում: Դա չի կարող հարցեր չառաջացնել ամերիկացի բանակցողների նկատմամբ, ովքեր վարում էին այս քաղաքական-դիվանագիտական գործընթացը»,- ասել է նա France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին։

Հունիսին Իսրայելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, հարձակվել էր Իրանի վրա բանակցությունների նախատեսված փուլից առաջ, իսկ փետրվարին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են գործողությունն արդեն այն բանից հետո, երբ միջուկային հարցի շուրջ նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: