Լրահոս
Իրավական
16:55
22.03.26
178

Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ. Վարդևանյան

Img default alt hy

Իրական ժողովրդավարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսալը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր հայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած շատ ամոթ է:

Ուժեղ Հայաստանում չի կարող լինել նման իրավիճակ: Ի դեպ նվազագույն մարդասիրության ճգնաժամը հենց այս ձևի է լինում, իրավունքի նսեմացումն այս ձևի է լինում: Բայց լուսաբացից առաջ միշտ էլ ամենամութն է լինում…»,-գրել է նա։