Լրահոս
Իրավական
22:14
03.03.20
87

Ինքնաբացարկի 3-րդ միջնորդությունը՝ դատավոր Դանիբեկյանին

Հանրապետության երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 3-րդ անգամ են ինքնաբացարկի միջնոդություն ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին: Փաստաբանները կասկածներ ունեն, որ դատավորը օբյեկտիվ չէ որոշումներ կայացնելիս:

Դանիբեկյանն այսօր հետաձգել է երկրորդ նախագահի փաստաբանների նախորդ նիստում ներկայացրած միջնորդության լուծման հրապարակումը, նշելով, թե նոր հանգամնքներ կան պարզելու: Այդ միջնորդությունը սահմանադրական կարգը տապալելու այս գործը կարճելուն էր վերաբերվում: Փաստաբանները գտնում են, որ եթե 300 կետ մեկ հոդվածի՝՝ հետադարձելիության ուժ չունենալու հիմքով մեկ անգամ արդեն գործ կարճվել է 2009-ի՝ 7-ի դատավարության գործը, ապա այս դեպքում էլ պետք է կիրառվի նույնը: