Լրահոս
Հասարակական
22:45
27.10.19
72

Ինչպես ազատվել Թովմասյանից. պլան «գ»

Շաբաթվա գլխավոր քրեական պատմության հերոսը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է: Բազմաթիվ իրավապաշտպանների ահազանգերը թե նրա դեմ քրեական գործը քաղաքական հետապնդում հնարավոր է ձեզ անհեթեթություն թվա մինչև իմանաք, որ Արսեն Բաբայանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընկերն է:
Մի փաստաթղթի ամսաթվերի հետ կապված պատմության պատճառով, որ նրա փաստաբաններն ուղղակի ծիծաղելի են համարում Բաբայանը կմնա կալանավորված 2 ամիս: Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմելով նրա հրաժարականին հասնելը Բաբայանի պաշտպանները իշխանությունների պլան Գ են համարում: Ու զգուշացնում են՝՝ լինելու է պլան Դ, Ե ու... անխուսափելի պլան Ճ-ն:
Թովմասյանի թոշակառու հորն ու դուստրերին հարցաքննության կանչելուց հետո, թվում էր ոչինչ էլ չի կարող զարմացնել: Բայց պարզվեց գործը քննողներին թերագնահատել պետք չէ: Ազգային ժողովի նախկին նախագահ, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը հարցաքննության է գնացել վիրահատարանից: Այնտեղ՝ Բելառուսից եկած բժիշկների հետ, լյարդի փոխպատվաստման բացառիկ վիրահատություն էր արվում: