Լրահոս
Քաղաքական
19:37
26.03.26
154

Ինչո՞ւ են դիվահարվում ՔՊ-ականները երաշխավորվա՛ծ խաղաղությունից. Ալիևի կամքն է պնդում Փաշինյանը

Մինչ Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջ է տանում մի քանի երաշխավորի միջնորդությամբ ձեռք բերված իրական խաղաղության հասնելու թեզը, ՔՊ-ականները արշավ են սկսել խաղաղության երաշխավորի ինստիտուտի դեմ: 

«Հայաստան» դաշինքը մերկացնում է ճշմարտությունը՝ երաշխավորների միջոցով Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ Երևանն արել է, այդպիսի կետ եղել է խաղաղության պայմանագրի նախագծում, բայց Ալիևը հրաժարվել է երաշխավորների ինստիտուտի շուրջ բանակցել, ՔՊ-ականներն էլ արշավ են սկսել այդ ինստիտուտի դեմ՝ ներկայացնելով դա որպես սեփական դիրքորոշում: