Լրահոս
Քաղաքական
10:09
21.03.26
431

Ինչո՞ւ է Փաշինյանին պետք «գռեհիկ» տեսանյութերի էպատաժը

Img default alt hy

Հասարակական գործիչ Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ն.փ.-ն լավ հասկանում է, որ գռեհիկ լափելու տեսանյութերը ժողովրդին դուր գալ չեն կարող:

Բայց վաղուց հայտնի է, որ եթե մի հեռուստաալիքով ինչ որ մի բլոգերի փողոցում միզելու կամ այլ անադեկվատ պահվածքի տեսանյութ ցույց տան, իսկ մյուսով, օրինակ, Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը, վստահաբար, բլոգերին բազմապատիկ շատ են դիտելու, քան բալետը:
Ու դա չի նշանակում որ դիտորդին դուր է գալիս բլոգերի միզելու պատկերը, կամ ինքը բլոգերը, դա զուտ էպատաժի, զվարճանքի, պայմանական սկանդալի հանդեպ հետաքրքությունն է:

Ապա ինչու՞ է ն.փ-ն դա անում, եթե դա նրա հանդեպ ժողովրդի համակրանքն ու հարգանքը չի ավելացնում, այլ ընդհակառակը` վնասում է:
Շատ պարզ պատճառով:

Այդ դիտումները ոչ թե հայաստանցիների, կամ ձայն հավաքելու համար են, այլ դրսից իրեն աջակցող պատվիրատուներին համոզելու, որ ինքը դեռ պոպուլյար է, որ տեսեեեք , նայում են, սպառված չեմ, ու դրանով փորձի համոզել կրկին ամեն բան անել,որ ինոը մնա իշխանության գլխին:

Բայց միայն ու միայն ժողովուրդը, մենք ենք որոշողը փորձանք ընտրենք, թե փորձը: