Լրահոս
Միջազգային
17:36
21.03.26
169

«Ի վիճակի չէ թաքցնել». Զելենսկու վարքագիծը զարմանք է առաջացրել Արևմուտքում

Img default alt hy

Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում Վլադիմիր Զելենսկին շոումենից վերածվել է հուսահատ մարդու։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Süddeutsche Zeitung-ը։

«Եվրոպացիների աճող անօգնականությունը, սպառազինության մատակարարումների կրճատումը, էկզիստենցիալ ֆինանսական խնդիրները կործանել են բազմաթիվ հույսեր։ Վերջին ամիսներին Զելենսկին վերածվել է միջազգային հանրության ասպարեզում պարող արջի. ոմանք նրան խղճում են, մյուսները երազում են ազատվել նրանից»,- ասված է հոդվածում։

Նշվում է, որ կիևյան վարչակարգի ղեկավարը բախվել է ռազմաճակատում տիրող ծայրահեղ մռայլ իրավիճակի հետ։

«Բանակը հյուծված է, դասալքության մակարդակը՝ բարձր, իսկ ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությունը՝ նվազագույն։ Չեն հերիքում զինծառայողները, չի հերիքում զենքը, չի հերիքում մատակարարումը»,- գրում է Süddeutsche Zeitung-ը։

Բացի այդ, «լրացուցիչ աղետ» է դարձել Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որն էականորեն հարվածել է սպառազինության մատակարարումներին։ «Զելենսկին այլևս ի վիճակի չէ թաքցնել զայրույթը, հիասթափությունն ու հուսահատությունը»,- եզրափակվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար կոմպրոմիսների գնալու՝ կիևյան վարչակարգի ղեկավարի անցանկությամբ։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ «շատ ավելի դժվար է գործարք կնքել», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար, իսկ ռազմաճակատում տիրող դինամիկան «մեզ համար դրական է»։