Լրահոս
Հասարակական
12:18
24.03.26
277

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Մարտի 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։