Լրահոս
Հասարակական
22:26
27.03.26
148

«Հորս բռնի ուժով տարան՝ քրոջս, տատիկիս աչքի առջև»․ Միքայել Մարգարյանի որդի (Տեսանյութ)

Img default alt hy

Քաղաքական ակտիվիստ Միքայել Մարգարյանի որդին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հոր նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ ձերբակալել են․

«Մեր տուն եկան մեծ թվով մարդիկ՝ սպեցնազի, քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ (մոտ 15-20 հոգի)։ Առանց որևէ հստակ բացատրության, թեև ներկայացրեցին կալանքի թուղթ, նրանք բռնի կերպով ձերբակալեցին իմ հորը՝ չթողնելով, որ նա կամավոր դուրս գա։ Դեպքը տեղի ունեցավ քրոջս և տատիկիս աչքի առաջ։ Քույրս այդ պահին տուն էր գալիս և տեսավ ամբողջը։