Լրահոս
Քաղաքական
13:41
11.12.25
202

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Այցի ընթացքում նախատեսված են Հանրապետության նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։