Լրահոս
Քաղաքական
23:00
24.03.26
426

Հերթական պարգևավճարը ԱԺ-ում․ Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 12-ի N-289-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների եւ աշխատողների միջեւ՝ համաձայն հավելվածի:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ պայմանավորված այս շրջանում բարեգործության օրենսդրական արգելքով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ընթացքում ստացած պարգեւավճարների օգտագործման հարցերին կանրադառնան ընտրություններից հետո: