Լրահոս
Քաղաքական
11:29
06.03.26
453

Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է․ Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես և սպասվում էր, դուրս եկավ հերթական հարցումը, որի նպատակն է հայ ժողովրդին անլուրջ ներկայացնել և նեղն ընկած Նիկոլին աջակցել։

Ամերիկյան IRI-ի հերթական հարցումից պարզվում է, որ հայ ժողովուրդը այն աստիճան հիմար է, որ իրեն մորթելուց, թալանելուց, խաբելուց, իրեն ծաղրելուց, իշխանություններին Ալիևի ու Էրդողանի կողմից սատարելուց հետո պատրաստ է նպիկոլենց երկու անգամ ավելի շատ ձայն տալ, քան ամենաընդդիմադիրները` միասին վերցրած։

Արդեն դարձել է վատ ավանդույթ․ հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է։

Իսկ այս մեկը, իրենց սիրած լեզվով ասած՝ դասական հիբրիդային ներգործության օրինակ է։