Լրահոս
Սպորտ
23:26
26.03.26
174

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում

Img default alt hy

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Հայկ Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր  Արտյոմ Ուսկովի հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։