Լրահոս
Քաղաքական
15:28
21.03.26
159

Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Հայաստանը և հայ ժողովուրդը առանց չափազանցնելու կանգնած է շատ բարդ, ծանր, իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում: Այս մասին այսօր Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա չափազանցություն չի և սա ստանդարտ խոսքեր չեն: Առաջիկա ընտրությունները Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեն: Այդ ընտրությունների ելքից է կախված մեր երկրի ոչ միայն առաջիկա հինգը տարվա, այլ երկար տարիների լինելու կամ չլինելու հարցը:

Այդ ընտրությունների արդյունքից է կախված՝ մենք կարողանանք պաշտպանել և պահպանել մեր երկրի ինքնիշխանություն, տարածքային ամբողջականությունը և առհասարակ մեր ինքնությունը: 

Հետևաբար, մենք առաջիկա ընտրություններին վերաբերվում ենք այդ տեսանկյունից, այդ լրջությամբ և արդեն ասել ենք այդ մասին: Սա մեր համար ընթացիկ ընտրապայքար չի: Սա գոյաբանական հարց է»,- ասաց նա: