Լրահոս
Կրթություն և գիտություն
22:06
24.02.20
62

Հայաստանում գիտությունը մահանո՞ւմ է

Կրթության, գիտության, մժշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է գիտական ինստիտուտները միացնել բուհերին: Այդպես գիտությունն ավելի մոտ կլինի ուսանողին: Գիտությունների ազգային ակադեմիայում դեմ են: Կարծում են, որ ինչպես Վրաստանում, մեր երկրում էլ այդ եղանակով կսպանենք գիտությունը: Իրենց մտահոգությունների մասին գիտնականներն այսօր նախարարին են հայնել: Արայիկ Հարությունյանը խորհրդարան էր բերել «Բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների փաթեթը»: