Լրահոս
Կրթություն և գիտություն
21:58
11.02.20
81

Հայաստանում աշակերտների շուրջ 4 տոկոսը դասի չի գնում

Երկրում սուր շնչառական վարակների պատճառով դասերից բացակայում է դպրոցականների մոտ 4 տոկոսը: Ու որքան էլ մասնագետները հանգստացնեն, թե գրիպները սեզոնային են, իսկ համաճարակ չկա շատ ծնողներ միևնույնն է խուսափում են երեխաներին դպրոց տանել: Իրավիճակն ավելի սրվեց ուրբաթ, երբ լուր տարածվեց, թե դպրոցներից մեկում հաշ1 էն1 վիրուս կա բոլորը հիշեցին, որ հենց այդ հիվանդության պատճառով մի ամիս առաջ Հայաստանում տարեց կին մահացավ չնայած դեռ այն ժամանակ առողջապահները ասացին, որ քաղաքացուն փրկել չէր հաջողվել միայն մի պատճառով նա չափազանց ուշ էր դիմել բժիշկներին: