Լրահոս
Քաղաքական
20:54
20.03.26
176

Հարկային տեռորը փակվում է. փոքր ու միջին բիզնեսը չի խեղդվի նախընտրական շրջանում

Փաշինյանի կառավարության՝ հարկային տեռորով զբաղված լինելու խոստովանություն են անվանում վերլուծաբանները Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունը: Կառավարության նախօրեի նիստին «Հարկային տեռորը հայտարարում եմ փակված»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: «Եթե Փաշինյանը նոր է փակում դա, ուրեմն մինչև այս բաց է եղել»,- արձանագրում են ընդդիմախոսները: Նաև նկատում՝ դա պատահական չի արվում հիմա՝ ընտրություններից 2,5 ամիս առաջ: