Լրահոս
Հասարակական
22:06
18.02.20
76

Հանրաքվե. 61 իրավաբան կհամոզի քաղաքացիներին՝ ասել «ոչ»

Այսօր հայտնի դարձավ, թե ովքեր են ներկայացնելու ոչ-ի ճամբարը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գրանցել Է 61 իրավաբանների նախաձեռնությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենք քաղաքական դիսկուրսի մեջ չեն մտնելու այո-ի քարոզչական թիմի հետ: Դասական իմաստով շտաբ չեն ունենալու: Փորձելու են հեռուստաեթերների անվճար ժամերն օգտագործել քաղաքացիներին բացատրելու ինչո՞ւ են հանրաքվեն հակասահմանադրական համարում: Կխոսեն այո-ն բացառող բոլոր տարբերակների մասին: