Լրահոս
Աշխարհ
22:09
18.02.20
82

Հալեպի օդանավակայանը վերսկսում է աշխատանքը. Սիրիայի խնդիրը

7 տարվա դադարից հետո վերագործարկվել է Հալեպի միջազգային օդանավակայանը: Առաջին չվերթը նախատեսված է դեպի Կահիրե: Այս ֆոնին, Թուրքիան շարունակում է հարձակումը Սիրիայի հյուսիսում: Անկարան Իդլիբ է ուղարկել ռազմական տեխնիկայով 300 բեռնատար: ՄԱԿ-ը պահանջում անմիջապես դադարեցնել կրակը Սիրիայում: Ռազմաճակատում Սիրիական բանակի հաջողությունները ամրացրել են Սիրիայի շահերը պաշտպանող պաշտոնական Մոսկվայի դիրքերը բանակցություններում: Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր շարունակվել են Իդլիբի շրջանի ապա-էսկալացիոն գոտում տիրող իրադրության վերաբերյալ ռուս-թուրքական քննարկումները: Սա արդյունավետ բանակցություններ վարելու երկրորդ փորձն է: Առաջինը անցած շաբաթ էր Անկարայում, որտեղ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել չհաջողվեց: