Լրահոս
Հասարակական
14:19
25.03.26
143

ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի այլևս. ԱԺ-ն ընդունեց փոփոխությունը

Img default alt hy

Ազգային ժողովը ընդունել է փոփոխություն, որով Հայաստանի Առաքելական եկեղեցուն պետական և համայնքային հողամասերն այլևս անհատույց չեն տրվի եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների կառուցման և սպասարկման համար:

Նախագիծը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից և ընդունվել է 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք՝  Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ս.թ. փետրվարի 13-ին հաստատել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչ պատճառով է որոշվել կատարել այդ փոփոխությունները: Սակայն Կառավարության կողմից սահմանված կանոնները չեն տարածվի այն հողերի վրա, որոնք մինչ այժմ փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ըստ էության, Կառավարությունն այլևս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով և անհատույց հիմունքներով հող չի տրամադրի: