Լրահոս
Քաղաքական
22:00
29.10.25
188

Գյումրին զավթելու բացահայտ քայլեր. Վարդան Ղուկասյանի թիմակիցներին հերթով բանտարկելու հրահանգ կա՞

Գյումրիում ձերբակալությունների ալիքը չի հանդարտվում: Այսօր Կոմկուսի ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված Տիգրան Ավագյանն է բերման ենթարկվել, որը պետք է վերցներ իր թիմակիցներից մեկի վայր դրած մանդատը: Բերման է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Գևորգ Ավագյանը: Քննիչը միջնորդել է նրանց մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգություններին մասնակցելու ու արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով: