Լրահոս
Սպորտ
23:15
23.03.26
134

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը առաջատար է շախմատի միջազգային մրցաշարում

Img default alt hy

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը։

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից,  հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը մրցաշարում:

Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և կմրցեն միմյանց դեմ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: