Լրահոս
Իրավական
11:43
27.02.26
430

Գարեգին Ա կաթողիկոսի մահվան վերաբերյալ գործ չի հարուցվել

Img default alt hy

Գարեգին Ա Սարգսյան Վեհափառի մահվան վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնել է Քննչական կոմիտեի՝ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Սուքիասյանը. 

«Գարեգին Ա Սարգսյան կաթողիկոսի մահվան վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ չի նախաձեռնվել»,- պատասխանել է Սարգսյանը: 

Հատկանշական է, որ Սարգսյանը նշել է կոնկրետ վարչությունը, որտեղ վարույթ չի նախաձեռնվել, ինչից ենթադրելի է, որ նման վարույթ նախաձեռնելու պլաններ այնուամենայնիվ եղել են:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նման գործ հարուցելու պլաններ կան Քննչական կոմիտեում: