Լրահոս
Միջազգային
14:30
21.03.26
333

Եվրոպայում ժողովրդավարությունը մեռնում է Բրյուսելի քաղաքականության պատճառով. Օրբան

Img default alt hy

Եվրոպայում ժողովրդավարությունը մեռնում է Բրյուսելի քաղաքականության և այլ երկրների ներքին գործերին նրա միջամտության պատճառով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Բրյուսելը հրահրել է Եվրոպայի խոշորագույն տնտեսական սնանկացումը, և Բրյուսելի համար առաջին տեղում ոչ թե Եվրոպան է, այլ արդեն Ուկրաինան։ Եվրոպական ժողովրդավարությունը մեռնում է։ Այն մեռնում է, որովհետև տնտեսական կոլապս է ապրում, որովհետև խճճված է քաղաքական գրաքննության մեջ»,- ասել է Օրբանը Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC):

Նրա խոսքով՝ եվրոպական ժողովրդավարության մահվանը նպաստում է նաև այն, որ «Բրյուսելն ուղղակիորեն միջամտում է ազգային ընտրություններին», այդ թվում՝ ֆինանսապես, ինչպես Հունգարիայի դեպքում է։