Լրահոս
Քաղաքական
19:39
11.03.26
114

Ես մեղավո՞ր եմ. խնձոր կծելով, Հայաստանը կրծքանշան դարձրած՝ Փաշինյանը մտավ Եվրոպա

Սեփական պատմությունը մոռացության տալու իշխանական արշավներին չմիանալու պատճառով պաշտոնանկությունների մասին լուրերի ֆոնին անգամ Փաշինյանը Եվրախորհրդարանում պնդել է, թե ժողովրդավարության բաստիոն է շարունակում մնալ Հայաստանը: Բայց հետո խոսել է բաների մասին, որոնք ամենևին էլ ժողովրդավարության մասին չեն: Հոգևորականների, իբր, ահաբեկչական ծրագրերից մինչև Ռուսաստանից ինչ-որ սպառնալիքների մասին հայտարարություններ. Փաշինյանը լայն բացել է ներքին խոհանոցի դռները եվրոպացիների առաջ, որ արժանանա նրանց հոտնկայս ծափահարություններին: