Լրահոս
Քաղաքական
23:05
07.03.26
774

Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանn անդրադարձել է նաև հարցին, թե ինչու է 2018 թվականից հետո Հայաստան վերադարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր խողովակներով նախազգուշացումներ էր ստացել Նիկոլ Փաշինյանից այն մասին, որ Հայաստանում նրան ձերբակալություն է սպասվում։

«Բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ։ Սա ռացիոնալ որոշում չէր և ես գիտեի այդ մասին։ Ես բոլոր հնարավորություններն ունի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ գումար էի վաստակում, խնդիրներ ընդհանրապես չէի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով՝ այն կերպարը, որ մշտապես ունեցել եմ, ինձ թույլ չի տվել մտածել որ կարող եմ չգալ, ընկալումը կարող էր այնպիսին լիներ, որ վախեցել եմ, թողել, փախել։ Եկա, մտա պայքարի մեջ։ Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան ու չպայքարել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։