Լրահոս
Քաղաքական
22:48
07.03.26
740

Առաջարկում էի մեծացնել «Թրամփի ուղու» մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա․ Քոչարյան

Img default alt hy

«Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով «Թրամփին ուղուն, նշեց, որ չի առաջարկում ընդհանրապես հրաժարվել այդ նախաձեռնությունից։

«Երբ խոսում էինք  «Թրամփի ուղու» մասին, ես չէի ասում, որ պետք է դրանից ընդհանրապես հրաժարվել։ Առաջարկում էի մեծացնել դրա մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա, հակառակը՝ բարեկամական հարաբերություններ են։

Այդ դեպքում  «Թրամփի ուղու» ընկալումը մեր հարևան Իրանի կողմից կփոխվի, և այն չի դիտվի որպես թշնամական նախաձեռնություն»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը։