Լրահոս
Քաղաքական
14:44
12.03.26
100

Երկրին պետք է տնտեսական գործիչ, ում հիմնական կենտրոնացվածությունը աղքատության հանդեպ հաղթանակն է․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Երկրին պետք է տնտեսական գործիչ, ում հիմնական կենտրոնացվածությունը կլինի աղքատության հանդեպ հաղթանակը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած տնտեսական ու անվտանգային մարտահրավերներին։

«Երկրին պետք է տնտեսական գործիչ, ում հիմնական կենտրոնացվածությունը աղքատության հանդեպ հաղթանակն է, որովհետև ուժեղ տնտեսությունը կբերի աղքատության հանդեպ հաղթանակ և ուժեղ անվտանգություն դրանից հետո»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը զրոյից ստեղծել է մի կառույց, որն իր հայ աշխատակիցների քանակով երկրորդն է՝ հայկական պետական համակարգից հետո։

«Շուրջ 40,000 մարդ է աշխատում ամբողջ աշխարհում նրա համակարգում։ Մարդը, որը ունի բազմապրոֆիլ բիզնեսներում զրոյից նման կառավարչական ձիրք դրսևորելու փորձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կարող է անել պետական ադմինիստրատիվ հնարավորությամբ՝ գեներացնելով ազգի ամբողջ պոտենցիալը»,- նշել է նա։