Լրահոս
Հասարակական
11:08
12.03.26
95

Երևանում շնչելու օդ չկա, քաղաքապետարանը նոր ծառեր է տապալում՝ ճապոնական ստվերի խոստումով

Երևանի աղտոտված օդը շնչող քաղաքացիներին տարօրինակ է թվում քաղաքապետարանի՝ ծառերի ամենօրյա սպանդը: Մարդիկ նկատում են, որ առողջ ծառեր են տապալվում գետնին: Այսօր էլ Պռոշյան փողոցի թեղիներն են հանել: Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն կենտրոնի տնօրենի վստահեցմամբ՝ նրանք այնքան հիվանդ էին, որ բուժել հնարավոր չէր: