Լրահոս
Հասարակական
13:29
11.03.26
101

Երևանում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են nչնչացնում. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Img default alt hy

Ծառերի մասսայական ոչնչացումը պետք է կանխել:  Երևան քաղաքում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են ոչնչացնում: Տեսանյութի մեջ Պռոշյան փողոցն է: Նույն վիճակը նաև Ամիրյան փողոցում է: Այս մասին, հրապարակելով տեսանյութ, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Բազմամյա ծառերի ոչնչացման գործընթացը արդյո՞ք վերահսկվում է Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ի կողմից: Ի՞նչու բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել բնապահպաններին»,-գրել է նա: