Լրահոս
Հասարակական
15:46
12.03.26
93

Երևանում կտեղադրվի Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին

Img default alt hy

Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսաք Մանուշյանի անունը։

Հհամապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։

«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։