Լրահոս
Հասարակական
14:46
07.03.26
930

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի. դեպքի հանգամանքները պարզվում են

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 6-ին ժամը 19․45-ի սահմաններում զանգահարած քաղաքացին հայտնել է, որ քաղաք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում տղամարդու դի կա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է 61-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։