Լրահոս
Միջազգային
21:30
24.03.26
401

Էրդողանը կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտությունն անվանելով Իսրայելի և նրա վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատերազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սա Իսրայելի և Նեթանյահուի պատերազմն է, բայց դրա համար վճարում է ողջ աշխարհը»,-հայտարարել է նա ազգին ուղղված իր ուղերձում՝ կառավարության նիստից հետո։

Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցողն արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային ճգնաժամը, այլև ունի գլոբալ հետևանքներ, որոնք անդրադառնում են միլիարդավոր մարդկանց վրա։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը, իր գնահատմամբ, կապված է Իսրայելի ղեկավարության քաղաքական շահերի հետ։

Թուրքիայի առաջնորդը նաև կոչ է արել միջազգային հանրությանը նախաձեռնողականություն ցուցաբերել և նպաստել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Նա նշել է երկխոսություն սկսելու և կոնկրետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցային գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը։
Էրդողանը հավելել է, որ գլոբալ կայունությամբ հետաքրքրված երկրները պետք է զերծ մնան իրավիճակը սրող քայլերից և կենտրոնանան կարգավորման դիվանագիտական մեխանիզմների վրա։