Լրահոս
Միջազգային
17:02
07.05.26
284

ԵՄ-ն բոյկոտում է Մայիսի 9-ի տոնակատարությունը, որովհետև դա իր համար պարտության օր է․ Վուլին

Img default alt hy

Եվրոպական միության առաջնորդների կոչերը՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին, բացատրվում են նրանով, որ նրանց համար դա «պարտության օր» է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել նախկին փոխվարչապետ, սերբական «Սոցիալիստների շարժման» նախագահ Ալեքսանդար Վուլինը Tanjug գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Բրյուսելի նման դիրքորոշումը «լիովին բնական է»։

«Մեզ համար դա Հաղթանակի օր է, նրանց համար՝ պարտության օր։ Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալով՝ ԵՄ-ն դարձել է այնպիսի երկրների ակումբ, որոնցից յուրաքանչյուրը, բառացիորեն յուրաքանչյուրը, առնվազն մեկ ստորաբաժանում է ունեցել Ստալինգրադի տակ։ Նրանք պարտվել են մայիսի 9-ին, և տրամաբանական է, որ չեն ցանկանում, որ այդ օրը նշվի, և չեն ուզում, որ Սերբիան, որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր, լինի հաղթողների կողմում»,- ասել է Վուլինը։

Նա ընդգծել է, որ Սերբիայի տեղը հաղթողների շարքում է, որոնք մայիսի 9-ը նշում են որպես նացիզմի դեմ Հաղթանակի օր, այլ ոչ թե որպես Եվրոպայի օր։ Նրա խոսքով՝ Մոսկվայում սպասվող հանդիսությունները նաև հիշեցում են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններում եվրոպական երկրների դերի մասին։