Լրահոս
Միջազգային
19:54
24.03.26
104

Ելենա Զելենսկայան դիմել է Մելանյա Թրամփի դատարկ աթոռին. միջադեպ Սպիտակ տանը

Img default alt hy

Ուկրաինայի նախագահի տիկին Ելենա Զելենսկայան երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինան սատարում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի նախաձեռնությանը՝ դիմելով դատարկ աթոռին այն բանից հետո, երբ վերջինս լքել է միջոցառումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Զելենսկայան «Միասին նպաստենք ապագային» գլոբալ կոալիցիայի գագաթնաժողովի մասնակիցներից էր: Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը հանդես է եկել ողջույնի խոսքով և հեռացել դահլիճից:

«Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք որպես կարևոր քայլ՝ երեխաների զարգացման և կրթության խնդիրը գլոբալ մակարդակի բարձրացնելու և երկրներին ընդհանուր պատասխանատվության շուրջ միավորելու համար: Ուկրաինան ձեր հուսալի գործընկերն է այս ոլորտում: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ»,- ասել է նա՝ եզրափակելով իր ելույթը:

Ընդ որում, նա դիմելիս է եղել այն դատարկ աթոռին, որտեղ պետք է նստած լիներ Մելանյան: