Լրահոս
Հասարակական
21:20
28.02.20
71

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակից ազատման դիմում է գրել

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից ազատման դիմում է գրել: Այս մասին այսօր հայտնել է կենտրոնի համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարության որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը պետք է միանա «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին: Այս որոշմանը դեմ են բժիշկները: Կենտրոնից հեռանում են, քանի որ չեն ցանկանում պատասխանատվություն կրել այն ռիսկերի համար, որոնք կարող են առաջանալ «Նորքի» ինֆեկցիոնին մանալու հետևանքով: