Լրահոս
Իրավական
21:01
27.03.26
720

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանին հայհոյած անձը․ ոստիկանության պարզաբանումը

Img default alt hy

Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանին հայհոյած անձը: Ոստիկանությունից «News.5tv.am»-ին փոխանցեցին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանին հայհոյել էր քաղաքացի Միքայել Մարգարյանը, Ալեն Սիմոնյանը նրան ևս հայհոյել էր, իսկ քաղաքացին ԱԺ նախագահին հայհոյել էր, որովհետև Ալեն Սիմոնյանը ասել էր «Արա-ն պապադ ա»: 

Քաղաքացուն ձերբակալել են մոտ մեկ տասնյակ դիմակավորված հատուկջոկատայինների ներգրավմամբ: