Լրահոս
Հասարակական
15:38
08.03.26
763

Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց

Img default alt hy

Մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի բնակիչ 65-ամյա Մարտուն Մ․-ն հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 70 հասցեում գտնվող «Դարոժնիկ» ՍՊԸ-ի օպերատորի կայանի տանիքից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել։