Լրահոս
Իրավական
23:35
26.03.26
2 436

Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում

Img default alt hy

Դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում, ինչի մասին ՆԳՆ չի հաղորդել։

Badoyan.news -ի տվյալներով` դեպքը մարտի 23-ին է տեղի ունեցել, Նորապատի բնակիչը իր տան պարբերական հոսանքազրկումից հետո զայրացած վերցրել է դանակն ու գնացել Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղ` նորանշանակ տնօրեն, նախկին ԱԱԾ-ական Սողոմոն Սարգսյանից բացատրություն պահանջելու։

ՆԳՆ-ից հաստատել են այս տեղեկությունը, իսկ ինչ վերաբերում է միջադեպի մասին  ինֆորմացիան կոծկելուն` պատճառաբանել են, թե ամեն օր բոլոր տեղի ունեցած դանակահարությունների մասին չեն հաղորդվում, դա մարտավարություն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։