Լրահոս
Քաղաքական
14:50
12.03.26
99

Չկա և չի եղել մի այնպիսի մեկը, ով այսկերպ կփորձեր ստորացնել Հայ Եկեղեցու ավանդն ու հեղինակությունը. Գագիկ Ասատրյան

Img default alt hy

Հունվարին «մի քանի ժամում Վեհափառին հեռացնող» ՔՊ–ականների վիճակը էնքան է վատացել, որ գլխավոր ճիվաղը հասել է Եվրոպա և այնտեղ բողոքում է սրբազաններից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դատարկ գլխով ՔՊ-ականները իրար հերթ չտալով հիանում էին տիրադավերի հայտարարությամբ, բայց իրականում նրանք պարտվեցին:

Ոնց բարձր գոռում էին, որ հաղթել էին պատերազմում, նույն կերպ էլ գոռում էին, որ եկեղեցուն են հաղթել ու նույն եռանդով գոռում են, որ գալիք ընտրություններում են հաղթելու:

Բայց իրականում նրանք պարտվել են ու շարունակելու են պարտվել, ամեն օր, ամեն ժամ զգալով, որ այլև անցյալ են դառնում»։

Իր հերթին նույն կուսակցությունից Գագիկ Ասատրյանը նշել է. «Չկա և չի եղել մի այնպիսի թ*րք, ով այսկերպ կփորձեր ստորացնել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդն ու հեղինակությունը, ինչպես, որ դա անում է Հայաստանում ապրող, հայերեն խոսող, «յան» ազգանունով և համատեղությամբ ՀՀ վարչապետ հանդիսացող Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը ամեն տեղ և ամենուրեք հայտարարում է, որ հանդիսանում է Հայ Եկեղեցու հետևորդ, բայց առիթը չի խնայում ցույց տալու համար, որ նա մեր եկեղեցու և ինքնության թշնամին է (օրինակ, այսօր...Եվրոպայում):

Չի կարող մարդը, ով իր մորը սրբություն է համարում, ամեն քայլափոխի խոսել իր մոր՝ անբարոյական լինելու մասին, նույնկերպ՝ չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և, ամենուրեք, նույն եկեղեցուն պախարակել:

...իսկ սա հասկացող և հասկանալով հանդերձ՝ իրեն հետևող զանգվածը, եթե այս ամենի հետ «օք» է, հստակ է, որ նրանք նույնպես ինքնության և հայ եկեղեցու թշնամիներ են»։