Լրահոս
Միջազգային
22:00
07.03.26
141

ՑԱԽԱԼ-ը պահանջել է արագացնել Բեյրութի հարավային ծայրամասերից բնակիչների տարհանումը

Img default alt hy

Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակչությունը իսրայելական բանակից նոր նախազգուշացում է ստացել նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնց նպատակը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների ոչնչացումն է։

Ռազմական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X հարթակում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է արագացնել մարդկանց տարհանումն այն շրջաններից, որոնց ուղղությամբ մոտ ժամանակներս ավիահարվածներ են հասցվելու։

«Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն լքել իրենց տները, պետք է շտապեն հեռանալ քաղաքի հարավային ծայրամասերից։ Մեր նախազգուշացումներն անտեսելը և վտանգավոր վայրերում մնալը վտանգի տակ կդնի ձեր և ձեր ընտանիքների կյանքը»,- նշված է տեքստում։

Ինչպես հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը, իսրայելական ինքնաթիռները ազդանշանային հրթիռներ են արձակել Բեյրութի արվարձանների վրա։ Քաղաքի հարավային մասի երկնքում մշտապես գտնվում են իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախներ են ընտրում ավիահարվածներ հասցնելու համար»։