Լրահոս
Քաղաքական
23:00
11.03.26
144

Ծաղիկներ ու լարված վիճակ՝ Գյումրիում. խայտառակ պարտությունը չի մարսում ՔՊ-ն

Գյումրիի ավագանու նիստին այսօր նոր հակամարտություն է բորբոքվել ՔՊ-ականների ու ընդդիմության միջև: Իշխող ուժը մեղադրել է ընդդիմության թափառող շների կացարանի ծրագիրը տապալելու համար, ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է՝ շինարարական մրցույթը 5 անգամ տապալելու համար: Իշխանականների պահվածքից ընդդիմադիրները հասկանում են, որ անցած տարվա ընտրություններում պարտությունը չի մարսում «Քաղաքացիական պայմանագիրը»: