Լրահոս
Քաղաքական
14:15
07.03.26
340

Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան

Img default alt hy

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Իրականում գործող իշխանությունների էժանագին PR ակցիաները ընտրություններից առաջ, «թավշյա» խոսող գլուխների հիստերիկ ուղիղ եթերները, սոցիոլոգիական հարցումների չափազանց կասկածելի տվյալները և իշխանությունների ամբողջովին «նեռռվվաայյննն» վարքագիծը հասարակ մարդկանց մոտ արտահայտվում են ծայրահեղ ագրեսիայով։

Մարդիկ պարզապես այլևս չեն դիմանում այն լարվածությանը, որի մեջ նրանց անընդհատ մղում են։
Բոլորին գիժ են սարքել սրանք։ Լուրջ։

Տեսանյութերը կարծես թե իրար հետ կապ չունեն, բայց դա միայն առաջին հայացքից։ Ի նկատի ունեմ ընդհանուր վիճակը երկրում»։