Լրահոս
Հասարակական
21:24
21.02.20
77

Բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկությունը հանրությանը չէ՞

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն է ստացել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արազ Պապիկյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Հնարավո՞ր է, որ վաղը մեզանից ու լուրը հրապարակած այլ լրատվամիջոցներից Սուրեն Պապիկյանը պահանջի բացահայտել՝ ով է լրագրողներին հայտնել, որ Արազ Պապիկյանն իր հորեղբոր որդին է:

Գուցե: Եթե հաշվի առնենք, որ Հատուկ Քննչականնն արդեն քրեական գործ է հարուցել ու փորձում է պարտավորեցնել Հրապարակ օրաթերթին բացահայտել այն աղբյուրը, որ իրենց պատմել է Սուրեն Պապիկյանի դատվածության մասին: Պապիկյանի լայվից հայտնի է, որ ինքը կասկածում է ԱԱԾ նախկին տնօրենին: Իսկ Արթուր Վանեցյանի փաստաբանին միայն մի բան է զարմացնում ինչու՞ իշխանության ամենաբարձր վարկանիշն ունեցող նախարարներից մեկը մինչև հիմա չգիտի, որ հանրային դեմք է ու հանրությունը կարող է իմանալ իր կենսագրության դետալները: