Լրահոս
Միջազգային
22:20
07.03.26
161

Բաքուն շիկացնում է Իրանի դեմ կրակը. Թեհրանը դեռ զսպում է սադրանքները

Ադրբեջանը ահաբեկչության մեղադրանք է ներկայացնում Իրանին: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, թե կանխել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծրագրած ահաբեկչական փորձերը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու փորձը: Իրանական կոմղը չի արձագանքել Իրան-Ադրբեջան հարաբերությունները թեժացնող այդ մեղադրանքին: