Լրահոս
Քաղաքական
11:40
24.03.26
267

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարներն ուղղել են սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի

Img default alt hy

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«ԱԺ պատգամավորները կրկին պարգեւատրվել են։

Հիշեցնենք, որ նախորդ բոլոր դեպքերում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգեւավճարներն ուղղել են սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի։

Տեղեկացնում ենք, որ պայմանավորված այս շրջանում բարեգործության օրենսդրական արգելքով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ընթացքում ստացած պարգեւավճարների օգտագործման հարցերին կանրադառնան ընտրություններից հետո»,- ասված է հայտարարությունում:

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամի պարգևավճար՝ մարտ ամսվա համար։

ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։